ԸնԿերության մասին

8·18 Special Edition Consulting ∕ ԸնԿերության մասին

aq_block_1

Ընկերություն

ManPowerLabs. ընկերությունը (ապրանքանիշ` 818) խորհրդատվական ծառայություններ է տրամադրում մարդկային կապիտալի կառավարման ոլորտում սկսած 2008 թվականից:

Մեր գլխավոր նպատակն է տեսնել մեր հաճախորդներին բավարարված և ծաղկուն բիզնեսով: Մենք մշակում և ներդնում ենք կառավարման առանձնահատուկ տեխնոլոգիաներ՝ յուրաքանչյուր ձեռնարկության, կազմակերպության մասնագիտական յուրահատկությանը համապատասխան:

Մենք տրամադրում ենք`

  • ՄՌ պատրաստի ծառայություն / ՄՌ աութսորսինգ
  • ՄՌ դիագնոստիկա
  • ՄՌ ռազմավարության մշակում
  • Կառավարման համակարգեր` ըստ նպատակի

Բոլոր ծառայությունները

Ինչ են ստանում ընկերությունները`

  • Ընկերության գործունեության արդյունավետության բարձրացում
  • Յուրաքանչյուր անհատ աշխատակցի աշխատանքի արդյունավետության ավելացում
  • Մրցակցային առավելությունների ձևավորում և ընկերության անցումը նոր մակարդակի
  • Մարդկային կապիտալի կառավարման համակարգ
Կապնվեք մեզ հետ

Անկախությունը`

Մենք հանձնառում ենք միայն այնպիսի նախագծեր, որոնք մեր հաճախորդներին զգալի և երկարաժամկետ բարելավումներ կբերեն:

Արդյունավետությունը`

Մարդկային կապիտալի կառավարման ոլորտում մենք մշակում և ներդնում ենք այնպիսի լուծումներ, որպեսզի մեր հաճախորդների համար առավելագույն արդյունավետության ապահովենք:

Պրոֆեսիոնալիզմը`

Կառավարչական ցանկացած խնդիր լուծելիս, մենք հնարավորինս լիարժեք տեղեկատվություն ենք հավաքում/կուտակում ընկերության ընթացիկ վիճակի վերաբերյալ: Նախագծերի իրականացմանը օժանդակում են մեր փորձագետները, ովքեր նախագծային խմբին ապահովում են առաջավոր գիտելիքներով և մեթոդիկաներով: Մենք ոչ միայն կոնկրետ երաշխավորություններ ենք տալիս և ապահովում ենք դրանց իրագործումը, այլ և օգնում ենք հաճախորդներին յուրացնել հմտություններ, որոնք անհրաժեշտ են, որպեսզի ընկերությունը շարունակի կայուն գործել նաև նոր պայմաններում:

Որակը`

Նախագծի ավարտից հետո ևս մենք աջակցում ենք մեր առաջարկների իրականացմանը մինչև կայուն դրական արդյունքի ստացումը: Դա մեզ թույլ է տալիս որակի բացառիկ մակարդակ ապահովել և մեր հաճախորդների հետ երկարատև գործընկերային հարաբերություններ հաստատել:

Գաղտնիությունը`

Մեր հաճախորդների մասին տեղակատվությունը և նրանց հետ մեր աշխատանքի մանրամասները մենք չենք բացահայտում: Մենք համոզված ենք, որ դա համապատասխանում է մեր հաճախորդների շահերին, երաշխավորում է մեր անկախությունը և թույլ է տալիս մեզ օբյեկտիվություն պահպանել: Մեր ընկերությունում ևս գործում են տեղեկատվության հետ աշխատելու խիստ կանոներ: Կոնկրետ նախագծի վերաբերյալ տեղեկատվությունը մատչելի է միայն դրանում ներգրավված մեր խորհրդատուներին:

“Մենք հանձնառում ենք միայն այնպիսի նախագծեր, որոնք մեր հաճախորդներին զգալի և երկարաժամկետ բարելավումներ կբերեն:”

— Նանա Հովհաննիսյան, Ընկերության ավագ գործընկեր

 

Մեր թիմը