Արժեքներ

8·18 Special Edition Consulting ∕ Արժեքներ

Անկախությունը`

Մենք հանձնառում ենք միայն այնպիսի նախագծեր, որոնք մեր հաճախորդներին զգալի և երկարաժամկետ բարելավումներ կբերեն:

Արդյունավետությունը`

Մարդկային կապիտալի կառավարման ոլորտում մենք մշակում և ներդնում ենք այնպիսի լուծումներ, որպեսզի մեր հաճախորդների համար առավելագույն արդյունավետության ապահովենք:

Պրոֆեսիոնալիզմը`

 Կառավարչական ցանկացած խնդիր լուծելիս, մենք հնարավորինս լիարժեք տեղեկատվություն ենք հավաքում/կուտակում ընկերության ընթացիկ վիճակի վերաբերյալ: Նախագծերի իրականացմանը օժանդակում են մեր փորձագետները, ովքեր նախագծային խմբին ապահովում են առաջավոր գիտելիքներով և մեթոդիկաներով: Մենք ոչ միայն կոնկրետ երաշխավորություններ ենք տալիս և ապահովում ենք դրանց իրագործումը, այլ և օգնում ենք հաճախորդներին յուրացնել հմտություններ, որոնք անհրաժեշտ են, որպեսզի ընկերությունը շարունակի կայուն գործել նաև նոր պայմաններում:

Որակը`

Նախագծի ավարտից հետո ևս մենք աջակցում ենք մեր առաջարկների իրականացմանը մինչև կայուն դրական արդյունքի ստացումը: Դա մեզ թույլ է տալիս որակի բացառիկ մակարդակ ապահովել և մեր հաճախորդների հետ երկարատև գործընկերային հարաբերություններ հաստատել:

Գաղտնիությունը`

Մեր հաճախորդների մասին տեղակատվությունը և նրանց հետ մեր աշխատանքի մանրամասները մենք չենք բացահայտում: Մենք համոզված ենք, որ դա համապատասխանում է մեր հաճախորդների շահերին, երաշխավորում է մեր անկախությունը և թույլ է տալիս մեզ օբյեկտիվություն պահպանել: Մեր ընկերությունում ևս գործում են տեղեկատվության հետ աշխատելու խիստ կանոներ: Կոնկրետ նախագծի վերաբերյալ տեղեկատվությունը մատչելի է միայն դրանում ներգրավված մեր խորհրդատուներին: