Համաշխարհային աշխատաշուկայի թրենդերը և ապագայի մասնագիտությունները

October 27, 2019 / By

October 27, 2019 / By



Ձեզ ենք ներկայացնում այն մասնագիտությունները, որոնք արագ տեմպերով զարգանում են աշխարհում և ապագայում մեծպահանջարկ են ունենալու, ինչպես նաև աշխատաշուկայի թրենդերը։

ԱՄՆ աշխատանքի բյուրոն առանձնացրել է ԱՄՆ-ում ապագայի մասնագիտությունները, որոնք կքննարկենք ստորև։

  • Արևային ֆոտովոլտային ինժեներներ, կանխատեսվում է, որ մինչ 2028 թ․ այս մասնագետների պահանջարկը կաճի 63.3%-ով, ինչի արդյունքում նրանք մոտակա տասը տարում կդառնան ամենապահանջվածներից ու ամենաշատ վարձատրվողներից։ Այս պահին ԱՄՆ-ում արևային ֆոտովոլտային ինժեներների տարեկան աշխատավրձը  միջինում  կազմում է 43.000 $:
  • Քամու տուրբինների սպասարկման մասնագետներ, ովքեր զբաղվում են տուրբինների տեղադրմամբ, պահպանմամբ և նորոգմամբ։ Կանխատեսվում է, որ մոտակա տասը տարում հսկայական տեմպերով աճելու է քամու միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը, ինչի արդյունքում էլ այս մասնագետների պահանջարկը ևս ավելանալու է։ Ըստ ԱՄՆ աշխատանքի բյուրոյի կատարած հետազոտության՝ մինչ 2028թ․ քամու տուրբինների սպասարկման մասնագետնների պահանջարկը կաճի 56.9%-ով։
  • Առողջական խնամքի օգնականներ, ում գործառույթները ներառում են հաշմանդամություն ունեցող մարդկանց, խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, մեծահասակների տան պայմաններում խնամքը։  Կանխատեսվում է, որ այս մասնագետների պահանջարկն ԱՄՆ-ում մոտակա տասը տարում կավելանա 36.6%-ով։
  • Անհատական խնամքի օգնականներ, խնամակալներ, ովքեր օգնում են իրենց հաճախորդներին ամենօրյա գործառույթներ իրականացնելիս՝ զբոսանք, առևտուր, սնունդ, դեղորայք և այլն։ Այս մասնագետների պահանջարկը մոտակա տասը տարում կաճի 36.4%-ով։

ԱՄՆ աշխատանքի բյուրոն առանձնացրել է նաև այս մասնագետներին, որոնց պահանջարկը նույնպես մեծանալու է մոտակա տարիներին․ անձնական խնամակալները, տեղեկատվական անվտանգության մասնագետները, ֆիզիոթերապևտները, վիճակագիրները, գենետիկ խնդիրներով զբաղվող մասնագետները, մաթեմատիկոսները, մարքեթոլոգները։

Մեծ Բրիտանիայի զբաղվածության և հմտությունների հանձնաժողովը նույնպես անդրադարձել է ապագայի մասնագիտություններին։ Ստորև քննարկենք այն մասնագիտությունները, որոնք արդիական և պահանջված կլինեն ապագայում։

  • Անհատական խնամակալներ։ Կանխատեսվում է, որ մինչ 2037 Մեծ Բրիտանիայում ապրող մարդկանց քանակը, ում տարիքը գերազանցում է 75-ը, կրկնապատկվելու է՝ հասնելով 9.5 միլիոնի։ Մեծահասակների թվի այսպիսի աճը զգալիորեն մեծացնելու է անհատական խնամակալների պահանջարկը։
  • Շինարարության ծրագրի մենեջերները, ովքեր շինարարության ողջ ընթացքում ծրագրում, կորդինացնում, բյուջե են հաշվարկում, ղեկավարում են շինարարական ծրագրերը։
  • Էլեկտրիկները, ովքեր տեղադրում, վերահսկում և նորոգում են էլեկտրական սարքավորումնրը, հաղորդակցման լարերը, լուսավորության և կառավարման համակարգերը։ 

Ինչպես նաև ապագայում մեծ պահանջարկ են ունենալու մեխանիկական ինժիներները,  տեղեկտվական տեխնելեգիաների ոլորտի բիզնես վերլուծաբանները, բուժքույրերը, ոստիկանները, ծրագրավորողները, վաճառքի մասնագետները։

Վերլուծելով մի շարք էլեկտրոնային աղբյուրների տեղեկատվությունը ապագայի մասնագիտությունների վերաբերյալ՝ կարելի է եզրակացնել, որ մոտակա տարիներին հատկապես արդիական կլինեն այնպիսի մասնագիտությունները, որոնք․

  • ստեղծարարություն և կրեատիվություն են պահանջում,
  • մարդկային շփում պահանջող մասնագիտությունները՝ օրինակ բժիշկները, բուժքույրերը, բիսնես խորհրդատուները, ուսուցիչները, դասախոսները,
  • Այն մասնագիտությունները, որոնք կապված են արտակարգ իրավիճակների հետ (փրկարարներ, ոստիկաններ)։

Մասնագիտություն ընտրելիս շատ կարևր է նաև հասկանալ, թե որ մասնագիտությունները ավելի քիչ արդիական կլինեն ապագայում։ CNN-ը և Forbes-ը առանձնացրել են այսպիսի մասնագիտությունները։ Դիտարկենք դրանցից մի քանիսը․

  • Փոստի աշխատակիցներ՝ նամակներ տեսակավորողները, փոստատարները,
  • Ադմինիստրատիվ օգնականները,
  • Արտադրության աշխատակիցները,
  • Ամսագրեր, թերթեր վաճառողները։

Ապագայի մասնագիտությունների զարգացումներից խոսելիս պետք է նաև խոսել աշխատաշուկայի թրենդերից, որոնք մեզ սպասում են մոտակա տարիներին։

  • Հաշվի առնելով, որ նորագույն տեխնոլոգիաների արագ զարգացումը հնարավորություն է տալիս աշխատել ցանկացած վայրից և ցանկացած ժամի, ինչպես նաև այն փաստը, որ երիտասարդների մեծ մասի համար ազատությունը և ազատ ընտրության հնարավորությունը կարևորագույն արժեքներից են, աշխատանքային ժամերը դառնալու են ավելի ճկուն, չի լինելու հստակ աշխատանքային գրաֆիկ։ Մարդիկ հնարավորություն են ունենալու ընտրել, թե երբ և որտեղից կաշխատեն։
  • Ի տարբերություն նախորդ սերունդների, ում համար աշխատանքում կարևորագույն գործոնները կայունությունն ու բարձր վարձատրությունն էին, 2000-ական թվականներին ծնվածների համար աշխատանք ընտրելու կարևորագույն գործոններից մեկը տվյալ կազմակերպության արժեքներն են, այն, թե կազմակերպությունը որքանով է սոցիալապես պատասխանատու։ Նոր սերունդը պատրաստ է աշխատել քիչ վարձատրությամբ, բայց վստահ լինել, որ իր աշխատանքը որոշակիորեն նպաստում է սոցիալական և բնապահպանական հարցերի լուծմանը։ Նրանք ուզում են, որ իրենց աշխատանքը նպատակ և իմաստ ունենա, որոշակի ներդրում ունենա աշխարրհում, ուզում են հպարտանալ այն կազմակերպությամբ, որի մասն են կազմում։
  • Հետազոտությունները փաստում են, որ 2000-ական թվականներին ծնվածների մեծ մասը կարևորում են աշխատավայրում կրթվելու, զարգանալու և աճելու հնարավորությունը։ Կազմակերպությունները հաշվի են առնում այս տենդենցը և քայլեր են իրականացնում աշխատաիցների վերապատրաստման, իրենց ուժերը կազմակերպության այլ բաժիններում փորձելու, աճելու հնարավորություններ ստեղծելու համար։
  • 2000-ական թվականներին ծնվածները ընտանիքը, ընկերներին և համայնքում որոշակի դրական ազդեցություն ունենալը ավելի են կարևորում, քան նախորդ սերունդները։ Հետևաբար, նրանք ավելի շատ անձնական ժամանակի կարիք են ունենալու, որպեսզի կարողանան հոգալ իրենց փոքրահասակ երեխաների կամ ծնողների կարիքները։ Սակայն, նրանք նաև դեմ չեն աշխատել ուրբաթ երեկոյան կամ շաբաթ առավոտյան, եթե անհրաժեշտ է ավարտին հասցնել պրոյեկտը, փոխհատուցելու համար այն աշխատանքային ժամերը, որոնք նրանք օգտագործել էին անձնական նպատակներով։

Այսպիսով, հաշվի առնելով վերը քննարկված գործոնները, ինչպես նաև ձեր հետաքրքրություններն ու հակումները, դուք կարող եք գիտակցված և ճիշտ մասնագիտական ընտրություն կատարել։



0 Comments


Would you like to share your thoughts?

Your email address will not be published. Required fields are marked *

Leave a Reply


Facebook
Instagram
LinkedIn